Լրագրող Ավետիս Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի՝ Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին: 1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն և ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց:
Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի բացահայտեն հանցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հարձակումն ու լրագրողների ծեծը: Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար: Դրա փոխարեն նա միջնորդների մջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծեծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր: Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը: Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծեծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը:
Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշախտել, արդյո՞ք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում:
Հ.Գ. Ես Հայկական ժամանակ աշխատանքի եմ ընդունվել 2000թ. հունվարի տոներից հետո, ծեծից մեկ ամիս անց և բարեբախտաբար՝ ծեծի չեմ ենթարկվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը